Սեպտեմբերի 30-ին, ժամը 09:45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Կ. Ս., ծնված 1985 թ.) և «Iveko» (վարորդ՝ Հ. Ղ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչից «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրահեռացման առվի մեջ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Լ. Դ.-ն (ծնված 1961 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ՀՀ Ներքին գործերի նախարարության
փրկարար ծառայություն