Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մանուկյանն ընտրվել է Հայաստանի բժշկական հաստատությունների միության նախագահ

Սեպտեմբեր 30,2024 11:28

Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության նախագահի ընտրությունները։ Միաձայն նորաստեղծ ՀԿ-ի նախագահ է ընտրվել «Վ. Ա Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանում գործող 37 բժշկական կենտրոնների ղեկավարների կողմից այս տարվա հունիսին ստեղծվել է «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է՝ իր գործունեությամբ աջակցել բժշկական հաստատությունների զարգացմանը և նրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ ի նպաստ ՀՀ-ում առողջապահության համակարգի զարգացմանը և բնակչության առողջության բարելավմանը։

«Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպությանը միանալու են ՀՀ-ում գործող մոտ չորս հարյուր բուժհաստատություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30