Սահմանադրական դատարան դիմած Էդվարդ Տոնյանը (ներկայացուցիչ՝ Մ.Մանուկյան) հայտնել էր, որ մինչեւ 2018 թվականի հունվարի 8-ը գործող խմբագրությամբ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն՝ անձը մասնակցում էր հարկադիր էլեկտրոնային աճուրդին՝ ունենալով այն օրենքով կարգավորված որոշակիորեն կանխատեսելի ակնկալիքը, որ հաղթող ճանաչվելուց եւ լոտը գնելուց հետո այդ աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենալու երկկողմանի ռեստիտուցիա, այն է՝ լոտը վերադարձվելու է հարկադիր կատարողին, իսկ հարկադիր կատարողն էլ տվյալ անձին է վերադարձնելու վերջինիս կողմից օրենքով սահմանված կարգով մուծված լոտի գնման գինը կազմող դրամական գումարը: Նա նաեւ նշել էր, որ այն դեպքում, երբ հարկադիր կատարողը, պարտատերը եւ պարտապանը վաճառքից ստացված գումարների՝ իրենց ստացած չափով գումարը չվերադարձնեն աճուրդում հաղթած մասնակցին, ապա վերջինս պետք է առանձին գործընթացներ սկսի նշված բոլոր անձանց դեմ՝ յուրաքանչյուրից պահանջելով իրենց կողմից ստացված գումարը, այդ թվում՝ իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելով դատական կարգով։
Դիմողը եզրահանգում է, որ գործող խմբագրությամբ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35.3-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում են Սահմանադրության 73 եւ 79-րդ հոդվածներին: ՍԴ-ն մերժեց անհատական դիմումը, պատճառաբանելով, թե հարցն իր քննության առարկա չի կարղ դառնալ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.09.2024