Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը Թբիլիսիի միջազգային բիենալեին մասնակցում է Պրահայի 2023թ. քվադրինալեում մրցանակ ստացած նախագծով

Սեպտեմբեր 30,2024 12:30

2024թ. սեպտեմբերի 25 –ից հոկտեմբերի 5-ը Թբիլիսիում տեղի է ունենում «Բեմական դիզայնի Թբիլիսի 5-րդ միջազգային բիենալեն»:

Այս տարի բիենալեն ներառում է 8 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ միջազգային ցուցահանդես, միջազգային սիմպոզիում, Թբիլիսիի Կամերային թատրոնում տեղի կունենա հատուկ էֆեկտների դիմահարդարման վարպետության դաս, ինչպես նաեւ կկայանա Թամար Բոկուչավայի «Առասպելը Ռոբերտ Ստուրուայի թատրոնում» գրքի շնորհանդեսը։


Բեմական դիզայնի Թբիլիսիի միջազգային բիենալեն հիմնադրվել է 2016 թվականին, եւ Կովկասյան տարածաշրջանում միակ միջոցառումն է՝ նվիրված բեմական դիզայնի զարգացմանը:

Բիենալեի ընթացքում կայանալիք միջազգային ցուցահանդեսին այս տարի մասնակցում են Վրաստանը, Լիտվան, Ուկրաինան, Բանգլադեշը, Չինաստանը, Բելառուսը, Լեհաստանը եւ Հայաստանը ներկայացնող բեմանկարիչներ:

Բիենալեի միջազգային ցուցահանդեսը կբաժանվի մասնագիտական եւ ուսանողական բաժինների, որոնք երկուսն էլ կհյուրընկալվեն Զուրաբ Ծերեթելիի ժամանակակից արվեստի թանգարանում, Ռուսթավելի պողոտա 27:

Վրաստանը միջազգային ցուցահանդեսում կներկայացվի «Հազվագյուտ հիշողություններ ապագայի համար» նախագծով, որը նվիրված է վրացի ականավոր բեմանկարիչ Միրիան Շվելիձեի հիշատակին։

Վրաստանի ինստալացիան

Մասնագիտական բաժնում կներկայացվի Հայաստանի ազգային տաղավարը, որը Պրահայի 2023 թվականին անցկացված քվադրինալի մրցանակակիրն է, Չինաստանի ինստալացիան՝ 23 նկարիչների մասնակցությամբ, Լեհաստանի ցուցահանդեսը, որը ստեղծվել է տարբեր սերունդների վեց կին սցենոգրաֆիստների կողմից. եւ Ուկրաինան՝ ի դեմս երկու կին բեմադրիչների՝ պատերազմի թեմայով համատեղ ինստալյացիայով։

Չինաստանի ինստալացիան

Ուկրաինայի ինստալացիան

Լիտվան ներկայացվելու է հանձին «Լելե» մանկապատանեկան թատրոնի, որը կցուցադրի յուրահատուկ ներկայացում, իսկ Բելառուսն ու Բանգլադեշը բեմական դիզայնի իրենց վարպետությունը կներկայացնեն՝ ինստալացիաների եւ բեմադրությունների ֆոտոցուցադրությունների միջոցով։

Ուսանողական բաժնում ներառված են Թբիլիսիի արվեստի պետական ակադեմիայի ուսանողները, Բուխարեստի Թատրոնի եւ կինոյի ազգային համալսարանի վրացի շրջանավարտ, Չինաստանը կներկայացնեն չորս հաստատությունների ուսանողներ, իսկ Լեհաստանը՝ Քարնեգի Մելլոնի համալսարանի դրամատիկական դպրոցի շրջանավարտ լեհ նկարիչ, ինչպես նաեւ Պոզնանի Մագդալենա Աբականովիչի արվեստի համալսարանի ուսանողներ:

Բելառուսի ինստալացիան

Մշակույթ եւ ճգնաժամեր խորագրով միջազգային սիմպոզիումը տեղի կունենա հիբրիդային ձեւաչափով։ Այն կբացվի սեպտեմբերի 30-ին հայտնի չինացի սցենոգրաֆ Լյու Սինգլինի հիմնական ելույթով, որը բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ «PQ 2015» պատվավոր մրցանակակիր: Սիմպոզիումը կազմակերպվում է OISTAT-ի՝ Սցենոգրաֆիստների միջազգային կազմակերպության հովանու ներքո:

Սիմպոզիումը կանցկացվի Վրաստանի Ազգային խորհրդարանական գրադարանում՝ Լադո Գուդիաշվիլի 7։

Սիմպոզիումի տեսագրությունները եւ շնորհանդեսների տպագիր տարբերակները հասանելի կլինեն Թբիլիսիի բեմանկարչության միջազգային բիենալեի պաշտոնական կայքում եւ սոցիալական մեդիայի այլ հարթակներում:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնում է «Սինոլաբ» արվեստների լաբորատորիան՝ Պրահայի քվադրենալեի մրցանակակիր «ԵՍ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ, ԵՍ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ» նախագծով (համադրող՝ Նելլի Բարսեղյան) եւ «Բովանդակություն» ժամանակակից բեմանկարչական ինստալիացիայով, որի հիմքում Աշտարակի դրամատիկական թատրոնի համանուն ներկայացումն է։

«Առավոտ» օրաթերթ
28.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30