Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ոչ մեկին չեմ աջակցում, չեմ էլ աջակցելու». Գագիկ Ծառուկյան

Սեպտեմբեր 29,2024 13:20

«Ես ոչ մեկին չեմ աջակցում, չեմ էլ աջակցելու»,- հարցին՝ աջակցո՞ւմ եք Բագրատ սրբազանի պայքարին, Մայր Տաճարի վերաօծման արարողության մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իր քաղաքական պասիվության պատճառն է իր դեմ հարուցված քրեական գո՞րծը, իրեն ճնշե՞լ են, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Ոչ մի բանով չեն ճնշել, Ծառուկյանին ոչ մեկն էլ չի կարող ճնշել։ Կգա ժամանակը, կհրավիրեմ, ձեզ հուզող բոլոր հարցերը կտաք, Ծառուկյանն իր տեսակետը կասի»։

Լրագրողների դիտարկմանը՝ ԱԱԾ մեկուսարանում անցկացրած օրերը Ձեզ համար ճնշում չեն եղե՞լ իշխանության կողմից, Գագիկ Ծառուկյանն այսպես արձագանքեց․ «Ոչ մի ճնշում էլ չի եղել, ի՞նչ ճնշում։ Ցանկացած քաղաքական գործիչ, մարդ, պետք է պատասխան տա օրենքի առաջ․ եթե մեղավոր չես, ինչո՞ւ պետք է ինչ-որ բանից վախենաս»։

Հստակեցմանը՝ Դուք ընտրակաշառք բաժանե՞լ եք, թե՝ ոչ, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Ես ընտրակաշառք ընդհանրապես չեմ բաժանել․ դա բոլորն էլ գիտեն, ամեն ինչից էլ տեղյակ են։ Եղել է երեք հազար հոգի, որ լիարժեք հարցաքննության են կանչվել, և ոչ մեկ չկա, որ ասի՝ ընտրակաշառք է բաժանվել»։ Լրագրողները փաստեցին՝ բայց Դուք չեք արդարացվել, նա արձագանքեց․ «Գործը քննվում է, թող քննվի։ Դուք ինչո՞ւ եք անհանգստանում։ Ես չեմ անհանգստանում․ ամեն ինչ նորմալ է»։

Մյուս փաստմանը՝ Ձեր գույքն անօրինական է ճանաչվել, Գագիկ Ծառուկյանն այսպես արձագանքեց․ «Այդ գործը, որ հարուցվել է, դրա հիման վրա է։ Կգա ժամանակը, ամեն ինչ քննվում է, ամեն փաստ կա, ամեն ինչ իր տեղում կլինի»։

Լրագրողները նաև փաստեցին՝ ՀՀ-ում զարգացումներ էին տեղի ունենում, սահմանազատում և այլն, բայց ոչ մի դիրքորոշմամբ ոչ ինքը, ոչ իր ղեկավարած քաղաքական ուժը հանդես չեկան, Գագիկ Ծառուկյանն ի պատասխան ասաց․ «Էսօր ոչ տեղն է, ոչ օրը, ոչ ժամանակը, թույլ տվեք գնամ, հետո բոլորիդ հարցերին կպատասխանեմ։ Բոլորիդ հարգում եմ»։

Նա նաև չպատասխանեց այն հարցին, թե 2026-ին իրեն խորհրդարանում տեսնո՞ւմ է, թե՝ ոչ։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30