Մայր Տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու համար Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար են այցելել ՀՀ իշխանության ներկայացուցիչները։
Տաճար մուտք գործելիս ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին լրագրողները հարցրին՝ ՀՀ իշխանության՝ այստեղ գտնվելը նշանակում է կոտրվե՞լ է անջրպետը իշխանության և եկեղեցու միջև, նա այսպես արձագանքեց՝ հիմա հարմար չէ։
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, թույլ չտալով, որ լրագրողներն ավարտեն հարցը ասաց․ «Փառք Աստծո․ օրվա հետ կապված»։
Մայր Աթոռ ժամանեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Մայր Տաճար է այցելել նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս ժամանեց Սուրբ Էջմիածին՝ կնոջ հետ։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ օրվա հետ կապված ի՞նչ կասեք, նա պատասխանեց․ «Այստեղ չէ ու այս՝ քայլելու ձևաչափով չէ»։
Լրագրողները հիշեցրին իր գործընկերների այն կարծիքները, որ հոգևորականների աջը համբուրելու փոխարեն կարող են համբուրել գործարարների ձեռքերը և հարցրին՝ այդ հոգեբանությա՞մբ եք մտնում Մայր Տաճար, Երևանի քաղաքապետը հարցն անպատասխան թողեց։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ