Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆորմալ հրավերը ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշումներում»․ Արշակ սրբազանը՝ ՀՀ իշխանության նկատմամբ՝ եկեղեցու վերաբերմունքի մասին

Սեպտեմբեր 29,2024 11:00

«Ֆորմալ հրավերը ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշումների մեջ։ Մեր դիրքորոշումն ինչպիսին եղել է, շարունակում է այդպիսին լինել»,-լրագրողների հարցին՝ արդյոք եկեղեցու վերաբերմունքը ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ փոխվե՞լ է և եկեղեցին շարունակո՞ւմ է իշխանության հրաժարականը պահանջել, Վարագա Սուրբ Խաչի տոնին Մայր Տաճարի վերաօծման արարողության և Հայրապետական Սուրբ Պատարագից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Լրագրողները հիշեցրին՝ երեկ Վեհափառը ներքաղաքական կյանքում միասնականության կոչ արեց և հարցրին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք, սրբազանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ Վեհափառի պատգամն այնքան որոշակի ու կոնկրետ էր, որ այլևս մեկնաբանության տեղ չի թողնում։ Համերաշխություն, միաբանություն․ ինչպե՞ս մեկնաբանեմ այլևս»։

Այն փաստմանը՝ ՀՀ երեք նախագահները մեկ տեղում չեն կարողանում գտնվել, սրբազանն այսպես արձագանքեց․ «Համերաշխությունն արժեքների և սկզբունքների շուրջ պետք է ձևավորվի»։

Հարցին՝ արդյոք իշխանությունների մասնակցությունը Մայր Տաճարի վերաօծման արարողությանը կարո՞ղ է կոտրել պատնեշը, որն առաջացել է եկեղեցու և ՔՊ-ի միջև, Արշակ սրբազանը դժվարացավ պատասխանել ու ասաց․ «Ինտելեկտս չի բավարարում»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30