Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրոյց Լոս Անճելըսի Քաղաքապետական Խորհուրդի Նախագահ Փօլ Գրիգորեանի Հետ. «Ասպարէզ»

Սեպտեմբեր 29,2024 10:35

Լոս Անճելըսի քաղաքապետական խորհուրդի նախագահ Փօլ Գրիգորեան 24 Սեպտեմբերին, Փոքրիկ Հայաստանի մէջ գտնուող «Հորիզոն» կայանէն «Ասպարէզ»ի խմբագիր Արա Խաչատրեանի հետ հարցազրոյց մը ունեցաւ։

Հարցազրոյցին ընթացքին Գրիգորեան նաեւ խօսեցաւ Հայկական Հարցը ջատագովելու նպատակով իր ջանքերուն մասին, որոնք ոչ միայն քաղաքին, այլ նաեւ նահանգային իշխանութիւններուն զօրակցութիւնը ապահովեցին, յատկապէս Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ Արցախի ինքնորոշման իրաւունքը պաշտպանելու գծով։

Նշենք, որ Գրիգորեանի ջանքերուն շնորհիւ, Լոս Անճելըսի քաղաքապետական խորհուրդը ճանաչում շնորհեց Արցախի անկախութեան, որմէ ետք նահանգային օրէնսդիր մարմինը եւս ճանչցաւ Արցախի անկախութիւնը։ Այնուհետեւ կարելի եղաւ Շուշիի եւ Լոս Անճելըսի միջեւ հաստատել «Բարեկամ քաղաք»ի յարաբերութիւնը, որուն շնորհիւ Շուշիի մէջ Բարեկամութեան հրապարակը բացուեցաւ։ Արցախի հայաթափումէն ետք, Գրիգորեան Լոս Անճելըսի մէջ «Արցախի Հանրապետութեան Հրապարակ»ը հաստատելու ծրագիրը յաջողեցաւ իրականացնել, Ուիլշըր եւ Կրենվիլ թաղերու խաչմերուկին, Ատրպէյճանի հիւպատոսարանին դիմաց։

Գրիգորեան նաեւ կենսական դերակատարութիւն ունեցած էր Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակին առիթով կազմակերպուած «Արդարութեան քայլարշաւ»ին իրականացման մէջ։ Այդ քայլարշաւին իրենց մասնակցութիւնը բերին շուրջ 160,000 անձեր։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարէզ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30