Էլինա Ավանեսյանը Պեկինում ընթացող WTA China Open մրցաշարի երկրորդ շրջանում 6:3, 5:7, 6:2 հաշվով պարտության է մատնել ամերիկուհի Քերոլայն Դոուլհայդին եւ պայքարը շարունակելու է երրորդ մրցափուլում, որտեղ նրա մրցակիցը լինելու է Ուկրաինայի ներկայացուցիչ Յուլիա Ստարոդուբցեւան:
Նույն մրցաշարում հաղթանակով է մեկնարկել ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը իսպանացի Ռոբերտո Կարբալյես Բաենայի նկատմամբ առավելության հասնելուց հետո՝ 6:4, 6:4, ուժերը չափելու է Արգենտինան ներկայացնող Ֆրանսիսկո Չերունդոլոյի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ