Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման հարցը կախված է բացառապես նրանցից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ այդ հարցում Ռուսաստանը պատրաստ է կատարել իր պարտավորությունները։
«Ինչպես ասում են, «It’s up to them»։ Եթե նրանք ցանկանում են հանդիպել, «…» մենք միշտ պատրաստ ենք կատարել այն, ինչի մասին պայմանավորվել են մեր մասնակցությամբ», – հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում