Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Սևան քաղաքի հանգստյան տներից մեկի մոտակա անտառում մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ:
Ջրափրկարարները հանգստյան տներից մեկի մոտակա անտառում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն (Վ․ Պ., ծնված 1954թ․)։
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն