«Ես, անկեղծ, չգիտեմ՝ ով է այստեղ մասնակցում: Իմ անունով հրավեր եմ ստացել, դրա համար էլ մասնակցում եմ»,- այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մյուռոնօրհնեքի արարողության մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:
Լրագրողները հետաքրքրվել էին՝ ինչո՞վ է պայմանավորված իր մասնակցությունը Մյուռոնօրհնեքի արարողությանը, երբ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն այսօր հայտարարություն էր տարածել, որ վաղը՝ Մայր Աթոռի վերաօծման արարողությանը երկրորդ նախագահը չի մասնակցելու այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն էլ է ներկա լինելու: Այսօր էլ այդ արարողությանը նաեւ ՔՊ-ական պատգամավորներն էին մասնակցում:
Լեւոն Քոչարյանը նաեւ ասաց, որ իրեն չի հետաքրքրում, թե ովքեր են մասնակցում, ովքեր՝ ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ