«Սա այն օրն է, որ մենք բոլորս էլ մեր հոգիների մեջ ինչ-որ բան պետք է փնտրենք եւ գտնենք»,- այս պատճառով էր այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մյուռոնօրհնեքի արարողությանը մասնակցում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարկառուն դեմքերից Անդրանիկ Քոչարյանը՝ տիկնոջ հետ:
«Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է հավատի հետ լավ հարաբերություն ունեցել. երբեք»,- այսպես պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը՝ դիտարկմանը, որ նախկին նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հրաժարվել են մասնակցել Մայր տաճարի բացման արարողությանը, քանի որ Նիկոլ Փաշինյանն էլ է ներկա լինելու եւ հավելեց, որ ամեն մեկն իր սրտի հետ պետք է իր հարաբերությունները որոշի, թող մյուս նախագահները որոշեն՝ իրենց սիրտը որտեղ է բաբախում:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ