Ես շատ եմ սիրում Հայաստանը, հային, մեր պետականությունը, Երեւանը եւ ոչ մի երկրի բարեկեցիկ կյանք չեմ փոխի իմ Երեւանի կյանքի հետ. այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ Ռուբեն Մաթեւոսյանը: Նա մասնակցում էր Մյուռոնօրհնեքի արարողությանը:
Լրագրողը հետաքրքրվեց՝ իսկ Հայաստանում, Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների հետ հա՞շտ է: Ռուբեն Մաթեւոսյանը պատասխանեց. «Ինձ չէ, որ պետք է տաք այդ հարցերը, ես դրա պատասխանը երեւի թե չունեմ: Ես ժողովրդի ձայնն եմ, երգիչն եմ: Քաղաքականությունով ընդհանրապես չեմ զբաղվում, քաղաքականությունով պետք է զբաղվի քաղաքագետը, բայց ոչ արվեստագետը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ