Իշխանությունը ոչ մի քայլ չի անում ՀԷՑ-ը խլելու համար. Էջմիածնի Մայր տաճարի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին`ճի՞շտ են լուրերը, որ իշխանությունը ցանկանում է խլել ՀԷՑ-ը:
Նա հերքեց այն տեղեկությունը, որ որոշակի չափաբաժին է իշխանությունը ցանկանում պետականացնել. «Ամեն ինչի մասին խոսում են, դուք էլ եք խոսում»,- ասաց նա։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ