Իշխանության ներկայացուցիչներին ուղարկված հրավերները` մասնակցելու Էջմիածնի Մայր տաճարի Սուրբ Ծննդյան և վերաօծման արարողություններին, չի փոխում Հայ Առաքելական եկեղեցու՝ իշխանությունների հրաժարականի պահանջի օրակարգը. լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի Արթենյանը` Մյուռոնօրհնեքի արարողության մեկնարկին։
Նա հայտարարեց նաև, որ ՀԱԵ-ն միշտ եղել է պետականության ամրապնդման կարեւոր գրավական եւ հաշտեցման ջատագով, ուստի արարողությանը հրավիրված են եղել հասարակական-քաղաքական գործիչներ, մշակութային գործիչներ, կառավարության անդամներ։
Լրագրողները հետաքրքրվեցին նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին դիրքորոշմամբ. նրանք հրաժարվել են Մայր տաճարի վերաօծման արարողությանը ներկա գտնվել` Նիկոլ Փաշինյանի ներկայության պատճառով։ Արթենյանը հայտարարեց` եկեղեցու համար կարևոր է միասնության ապահովումը, նաև պետական ինստիտուտներն են կարևոր։
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Լրագրողներին հետաքրքրում էր նաև եկեղեցու դիրքորոշումը` Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի չմասնակցելու վերաբերյալ, մանավանդ խոսակցություններ կան, որ Վեհափառն է նրան արգելել` ներկա գտնվել արարողությանը։ <Սա նրա որոշումն է։ Որպես հոգեւորական՝ նա ազատ է իր ընտրության մեջ, նրան ոչ ոք հրավեր չի ուղարկել, քանի որ ոչ մի հոգևորականի հրավեր չի ուղարկվում նման միջոցառումներին մասնակցելու։ Երբ մեզ համար պարզ դառնա, թե ինչո՞ւ նա չի մասնակցել, այդ ժամանակ հնարավոր կլինի պատճառների մասին եզրակացություններ անել»,- ասաց Տեր Եսային։
Ի դեպ, նրա տեղեկություններով՝ իշխող կուսակցությունից ոչ բոլոր պատգամավորներին են հրավերներ ուղարկվել։
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ