Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը հայաթափվեց 2023 թվականին՝ գործող իշխանությունների օրոք. Գևորգ Փարսյան

Սեպտեմբեր 28,2024 19:00

«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, հաշվի առնելով Արցախի կորուստը, նաեւ այն մարտահավերները, որոնք առկա են, գոյություն ունեն, կարծում եմ, որ ինչ-որ փոփոխություններ պետք է անել քաղաքականության մեջ, որպեսզի չեզոքացվեն բոլոր մարտահրավերները»,-Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Նա մասնակցում էր Մյուռոնօրհնեքի արարողությանը։

Պատասխանելով Արցախի կորստի մասին հարցին՝ Գևորգ Փարսյանն ասաց, որ նաեւ այսօրվա իշխանություններն են մեղավոր Արցախի կորստի մեջ. «Ես կարծում եմ, որ Արցախի կորուստը կապված է այսօրվա իշխանությունների հետ: Արցախի հետ խնդիրները փաստացի առաջացել են 2020 թվականի պատերազմի արդյունքում, մենք ունեցել ենք պարտություն, որը ունեցել է լուրջ հետեւանքներ: Վերջիվերջո, պետք է ասենք և ընդունենք այն հանգամանքը, որ Արցախը հայաթափվեց 2023 թվականին՝ գործող իշխանությունների օրոք»։

Նա անդրադարձավ նաև Սյունիքում տիրող անվտանգային խնդիրներին եւ բավականին լուրջ գնահատեց երեք կողմից ադրբեջանցիներով շրջապատված Ներքին Հանդում տիրող իրավիճակը:

«2022 թվականի սեպտեմբերի ռազմական գործողությունների հետեւանքով Կապանի վարչական շրջանից 2700 հեկտար հողատարածք օկուպացվեց Ադրբեջանի կողմից: Ներկայումս Ներքին Հանդի կենսական նշանակության ռեսուրսները գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության ներքո՝ այդ թվում խոտհարքներ, վարելահողեր, խմելու ջրի ռեսուրսը, գերեզմանոցը, եթե ավելի կոնկրետ ասեմ, Ներքին Հանդից մնացել է միայն բնակելի հատվածը»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30