Էջմիածինը տեսականորեն մաքրվեց Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ներկայությունից. այս մասին Էջմիածնի Մայր տաճարի մոտ Մյուռոնօրհնեքի արարողության ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Լրագրողները նկատել էին` ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները հայտնել են, որ վաղը չեն մասնակցելու Մայր տաճարի վերաօծման արարողությանը։ «Սա ևս մեկ լավ երևույթ է։ Նրանք իրենք են մաքրել Էջմիածինը` չմասնակցելու իրենց ծրագրերով»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը:
Հարցին` այսօրվա արարողությանն իր ներկայությունը եկեղեցու հետ տարաձայնությունները հարթելուն ուղղված քա՞յլ է, Ռուբինյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ինչ-որ բան փոխվել է իշխանությունների հետ տարաձայնությունների և հակասությունների առումով՝ կապված այն բանի հետ, որ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ»։
Նա հեգնանքով հայտարարեց, որ համաձայն է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն կարծիքին, թե եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում ու չի հանդգնի հակառակվել Գառնիկ Դանիելյանին։
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ