Դեսպան Քվինն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարությանը և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու և մեղավորներին բացահայտելու հարցում գործադրած ջանքերի համար:
Այս համագործակցությունը ցույց է տալիս, թե ինչեր կարող են անել մեր երկրները, երբ համատեղում են ջանքերը հանուն մեր քաղաքացիների բարօրության և անվտանգության:
ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ