Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արարատի մարզի Դարբնիկ գյուղի կամուրջի վրա եղած անցքը ասես ճանապարհ բացի դեպի անկենդան աշխարհ. Shamshyan.com

Սեպտեմբեր 28,2024 13:52

Արդեն տևական ժամանակ է՝ Shamshyan.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում վարորդներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում, որ պատասխանատուները քար անտարբերության են մատնել նաև Դարբնիկ գյուղից դեպի Հովտաշատի ճանապարհին սովետական տարիներին կառուցված կամուրջի վերանորոգումը, մինչդեռ ամեն պահին կա բավականին լուրջ վտանգ, որ այն հնարավոր է փլուզվի։

Կամուրջի վրա եղած մի քանի մետր երկարությամբ անցքը ասես ճանապարհ բացի դեպի անկենդան աշխարհ ու մարդիկ կամրջի վրայով երթևեկելիս հիմնականում գիշերային ժամերին խաչակնքվում են, որպեսզի չհայտնվեն այդ մեռյալ աշխարհում։

Քաղաքացիները ասում էին․ «Օրերս կառավարության նիստերից մեկի ժամանակ լսեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ հայերս սիրում ենք երկու բան արագ անել, մեկը՝ ավտո քշելն է, մեկ էլ ճաշի սեղանի շուրջ ենք արագություն բացում, մտածեցինք, որ, իրոք որ, Փաշինյանը չի սխալվում։ Երևի էս մեր Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և «Ճանապարհային դեպարտամենտի» պատասխանատուները միայն լավ արագ ավտո են քշում ու լավ արագություն են բռնում սեղանի շուրջ, իսկ այս դեպքում, որ կամուրջները ամեն պահին հնարավոր է՝ դառը ողբերգության պատճառ դառնան։ Վերանորոգման գործում առաջնորդվում են կրիայի հոգեբանությամբ, բայց կրիան գոնե դանդաղ հասնում է ապահով վայր, իսկ այս դեպքում, չգիտենք՝ կհասնենք, թե՝ չէ։ Այդ թվում՝ քաղաքացիներ տեղափոխող տրանսպորտային միջոցները»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30