Եվրոպական խորհրդարանի Լյուքսեմբուրգի պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել Եվրոպական Միությունում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադըքովին` հույս հայտնելով, որ COP29 hամաժողովին ընդառաջ Բաքուն ամենահրատապ որոշ խնդիրների, այդ թվում՝ հայ ռազմագերիների եւ ապօրինաբար պահվող անձանց ազատ արձակման ուղղությամբ քայլեր կձեռնարկի։
Կարթեյզերը X-ի իր միկրոբլոգում հրապարակած նամակում նշել է, որ Բաքուն պետք է.
- երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականությունը,
- պահպանի հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում,
- ազատ արձակի քաղբանտարկյալներին։
With the eyes of the world on Baku for #COP29, I have written to the Azeri ambassador to the EU to push for peace with Armenia.
— Fernand Kartheiser (@FernKartheiser) September 27, 2024
Baku must:
👉 guarantee Armenia’s territorial integrity
👉 preserve Armenian cultural heritage in Nagorno Karabakh
👉 release political prisoners pic.twitter.com/fzXK1XUR9C