Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի նախագահի օգնական․ Առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության այդ պայմանագիրը «թղթի կտոր կլինի»․ «Ազատություն»

Սեպտեմբեր 28,2024 11:25

Մինչ Երևանն առաջարկում է Ադրբեջանին օր առաջ խաղաղության պայմանագիր կնքել, Բաքուն շարունակում է պնդել՝ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության այդ պայմանագիրը «թղթի կտոր կլինի»։

«Մեզ պետք են երաշխիքներ», – իտալական «Լա Ռեպուբլիկա» թերթին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ թվարկելով՝ որոնք են պայմանագրի ստորագրմանը խանգարող խոչընդոտները։

«Առաջինը՝ Հայաստանի Սահմանադրությունն է, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դրա նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, որտեղ հայերենով գրված է «միացում» բառը, ինչը նշանակում է ադրբեջանական տարածքի՝ Ղարաբաղի միավորում Հայաստանին», – նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Հաջիևը պնդել է, թե հայ ժողովուրդը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե՝ հրաժարվելով ադրբեջանական տարածքների նկատմամբ նկրտումներից։

Հարցազրույցը տպագրվել է 44-օրյա պատերազմի տարելիցին, ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները այն տարածել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո, որի ավարտին կողմերը խոստացել էին հավելյալ ջանքեր ներդնել խաղաղության համաձայնագիրն ամենակարճ ժամկետներում կնքելու համար։

«Փաստացի տարածաշրջանում արդեն կա խաղաղություն, բայց ոչ թե Հայաստանի բարի կամքի, այլ՝ Ադրբեջանի հարկադրական ու ռազմական քայլերի շնորհիվ», – պնդել է Ալիևի օգնականը։

Հարցին, թե էլ ի՞նչն է խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարում, Հաջիևն արձագանքել է՝ Հայաստանի «ռազմականացումը»։

«Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, ոչ թե ռազմական դաշինքները, որոնք սպառնում են Ադրբեջանի անվտանգությանը», – ասել է նա։

«Իմ նախնիները Գյոչայի շրջանից են, որը հայերը Սևան են ասում։ Ադրբեջանցիների մեծ մասը սերում են այն տարածքներից, որտեղ հիմա հայեր են ապրում, այդ թվում՝ Երևանի խանությունը, որը պատմականորեն համարվել է ադրբեջանական հող, բայց հետո օկուպացվել Ռուսական կայսրության կողմից։ Դա պատմական ու մշակութային հարց է, որը վերաբերում է քաղաքացիական անձանց վերադարձի իրավունքին։ Ադրբեջանցիները, որոնք ծնվել են այդ տարածքներում, պետք է իրենց նախնիների հողը վերադառնալու իրավունք ստանան։ Բայց սա տարածքային նկրտում չէ, ոչ էլ Հայաստանի ինքնիշխանության ոտնահարում», – ասել է նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30