Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեասյանի աչքին ոչ հաճելի, բայց նորմալ վիճակում գտնված դահլիճի վրա հերթական «միլիոնները» ծախսվեցին քաղաքացիների գրպանից․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 28,2024 11:15

Բարձրագույն դատական խորհրդին «Հրապարակ»-ը գրավոր հարցում է ուղարկել՝ պարզելու, թե վերանորոգման եւ կահույքի ձեռքբերման համար որքան գումար է ծախսվել, մրցույթ հայտարարվե՞լ է՝ վերանորոգող ընկերությունը որոշելու համար, եւ եթե, այո, ապա ո՞վ է հաղթել։

Եվ, ահա, ԲԴԽ-ից ստացել ենք հարցման պատասխանը. «Բարձրագույն դատական խորհրդի նիստերի դահլիճի վերանորոգման համար ծախսվել է 9 միլիոն 914 հազար 164 դրամ։ Բարձրագույն դատական խորհրդի նիստերի դահլիճի կահույքի ձեռքբերման համար ծախսվել է 13 միլիոն 738 հազար 977 դրամ։ Դատական դեպարտամենտի կարիքների համար Բարձրագույն դատական խորհրդի նիստերի դահլիճի վերանորոգման եւ կահավորման աշխատանքների ձեռքբերման նպատակով՝ 2023 թվականին «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն, գնանշման հարցման ձեւով, կազմակերպվել է գնման ընթացակարգ, ընթացակարգին մասնակցել է 3 մասնակից: Մասնակիցների կողմից ներկայացված հայտերի ուսումնասիրության արդյունքում՝ սահմանված տեխնիկական բնութագրին համապատասխան ներկայացրած եւ բավարար գնահատված (նվազագույն գնառաջարկ ներկայացրած) մասնակցի՝ «ԷՔՍԻՏՈ» ՍՊԸ-ի հետ 20.12.2023 թվականին կնքվել է պայմանագիրը»։

Ստացվում է, որ Անդրեասյանի աչքին ոչ հաճելի, բայց նորմալ վիճակում գտնված դահլիճի վրա հերթական «միլիոնները» ծախսվեցին քաղաքացիների գրպանից։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30