Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ նախկին դատավոր. Դա երկու դեպքում կարող է լինել՝ մի դեպքում, եթե ինքը սահմանադրագետ է եւ համոզված է, որ այդտեղ հակասություն չկա, եւ մյուս դեպքում, եթե ինքը գիտի, որ ՍԴ-ն իր ուղղորդումով պետք է գործի. «Հրապարակ»

Սեպտեմբեր 28,2024 10:55

Երեկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հայտարարեց, որ ընդունում է Ալիեւի հերթական նախապայմանը եւ պատրաստ է փոխել նաեւ ՀՀ սահմանադրությունը, միայն թե Ադրբեջանի նախագահը ստորագրի փաստաթուղթը, որը նա անվանում է խաղաղության պայմանագիր, բայց դա խաղաղություն բերող փաստաթուղթ չի լինելու, այլ Հայաստանի Հանրապետության հերթական կապիտուլյացիան։ «Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ սահմանադրությանը (թեեւ մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ), այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար»:

Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը, նախ, կանխակալ կարծիք հայտնեց՝ ի սկզբանե ուղղորդելով իր սրտի ՍԴ-ին, թե ինչ դիրքորոշում պետք է հայտնել, երբ պահը գա, նաեւ, ըստ էության, իր մտքում եղած ինչ-որ հակաօրինական սցենար նկարագրեց, ապա հավաստիացնող ուղերձ հղեց Իլհամ Ալիեւին, որ պատրաստ է նրա հերթական նախապայմանը կատարել։

«Հրապարակ»-ը ՄԻԵԴ եւ ՀՀ ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին, որի ՍԴ լիազորությունները դադարեցված են, խնդրեց մեկնաբանել այս հայտարարությունը։ Տիկին Գյուլումյանը հաստատեց Նիկոլ Փաշինյանի ասածն այն մասով, որ զուտ իրավական տեսանկյունից Սահմանադրությունը նախատեսում է, որ եթե ներքին օրենսդրությունը հակասում է միջազգային պայմանագրին, ապա գործում է միջազգային պայմանագիրը, իսկ Սահմանադրությանը համապատասխանության հետ կապված՝ այդ պայմանագիրը պետք է անցնի նախնական սահմանադրական վերահսկողություն։ «Եթե նախնական սահմանադրական վերահսկողության ժամանակ ՍԴ-ն գտնի, որ այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունները հակասում են Սահմանադրությանը, այստեղ կա՛մ պայմանագիրը պետք է փոփոխվի՝ նոր բանակցություններ, կա՛մ Սահմանադրությունը պետք է փոխվի։ Իրավական տեսանկյունից այսպես է, բայց այլ հարց է, թե ինչ փոփոխություն նկատի ունի, եւ ինչ ձեւով է դա արվելու»,-ասաց Ալվինա Գյուլումյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հնչեցրած կարծիքին, թե հավանական չէ, որ Սահմանադրական դատարանն Ադրբեջանի հետ նախատեսվող խաղաղության պայմանագիրը ՀՀ սահմանադրությանը հակասող կճանաչի, ՍԴ նախկին դատավորն ասաց․ «Ես չգիտեմ, թե նա ինչու է հավանական համարում, որ ՍԴ-ն չի գտնի այն հակասահմանադրական։ Դա երկու դեպքում կարող է լինել՝ մի դեպքում, եթե ինքը սահմանադրագետ է եւ համոզված է, որ այդտեղ հակասություն չկա, եւ մյուս դեպքում, եթե ինքը գիտի, որ ՍԴ-ն իր ուղղորդումով պետք է գործի, հետեւաբար, այդպես չի անի։ Նա իրավունք չունի այդպես ասելու, որովհետեւ քաղաքական իշխանությունը չի կարող կանխորոշել դատարանի որոշումը, որովհետեւ այդ արտահայտությունը կարող է դիտարկվել որպես դատարանին ուղղորդել»։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30