Լրահոս
Օրվա լրահոսը

Քիչ է մնում Փաշինյանն ասի՝ եկեք գոնե միայն «Խաղաղության պայմանագրի» վերնագիրը ստորագրենք. Մեսրոպ Առաքելյան

Սեպտեմբեր 27,2024 23:00

Իշխանության քաղաքականությունը բացի անբարոյականությունից ուրիշ ոչինչ հնարավոր չէ անվանել, քանի որ բացի այն, որ նրանք էական քայլեր չեն ձեռնարկում մեր գերիների ազատ արձակելու ուղղությամբ, դեռ մի բան էլ փորձում են տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատասխանատվությունն ու մեղքի բաժինը բարդել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։ Այսօր՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Նրա խոսքով՝ «Ակնհայտ է, որ այն, ինչ կապված է Արցախի և արցախահայության հետ ատելությամբ և ագրեսիայով է դրսևորվում իշխանության կողմից։ Այդ ուղղությամբ Ռուբեն Վարդանյանի և մնացած Արցախի ղեկավարության նկատմամբ իշխանության հռետորաբանությունը ցավով եմ արձանագրում զարմանալի չէ… Այն անձինք, ովքեր Արցախի նկատմամբ իրենց հակահայ քաղաքականությունն են իրականացնում, բնականաբար պետք է ագրեսիայով պետք է վերաբերվեն այն հայրենակիցներին, ովքեր ունեցել են նվիրում Արցախին»:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիր» կնքելուն և դրա համար նույնիսկ ՀՀ Սահմանադրությունը փոխելու Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը՝ Մեսրոպ Առաքելյանը շարունակեց. «Փաշինյանի և իր իշխանության համար «Խաղաղության պայմանագիր» ունենալը դարձել է իրենց գործունեության միակ հարցը։ Ակնհայտ է, որ «Խաղաղության պայմանագրի» քննարկումնեը բերում են նրան, որ Փաշինյանն արդեն քիչ է մնում ասի՝ եկեք գոնե միայն վերնագիրը ստորագրենք, որովհետև աբսուրդ է, թե ինչ է նշանակում՝ այն կետերը, որոնք համաձայնեցված չեն, հանենք պայմանագրից, և ստորագրենք այն, որը համաձայնեցված է․ պարզ հարց է առաջանում՝ չհամաձայնեցված կետերի հետագա դրսևորումն ինչպե՞ս է լինելու։ Ինչպե՞ս կարող է լինել խաղաղություն, եթե փաստում ենք, որ ինչ-որ կարևոր կետեր, որոնք պայմանագրի մաս էին կազմում, դուրս են գալիս… Ակնհայտ է, որ Ադրբեջանը ցանկություն չունի «Խաղաղության պայմանագիր» կնքելու»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30