Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե եկեղեցին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դա ի՞նչ է. Գառնիկ Դանիելյան

Սեպտեմբեր 27,2024 22:40

«Այն թեզը, որ եկեղեցին քաղաքականության մեջ չի խառնվում, եթե եկեղեցին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դա ի՞նչ է: Եթե պահանջում ես հրաժարականը, դա արդեն քաղաքականության մեջ է, մարդիկ եկել, միացել են, դա աջակցությո՞ւն է, թե՞ աջակցություն չէ: Ես կարծում եմ՝ աջակցություն է»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Միքայել սրբազանի հայտարարությանը, թե եկեղեցին ի սկզբանե չի սատարել «Սրբազան շարժմանը»:

Պատգամավորի կարծիքով՝ քաղաքական դաշտը խորը բուժման կարիք ունի. «Եթե մենք մի բանի մասին խոսում ենք, եթե ասում ենք, որ երկիրը գնում է  կործանման, դրան համապատասխան քայլեր պիտի ձեռնարկվեն: Ամեն մեկն ինչ ասում է  դրա տերը պետք է լինի, ինչ խոսում է, դրան պետք է հաջորդի գործը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30