Նախարար Սանոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոհբանիի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Միրզոյանի, Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելել է «Նորավան» ենթակայան:
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է կայանի շինարարության ներկայիս ընթացքին, կատարված աշխատանքներին։
Գնել Սանոսյանը այցելել է նաև «Նորավան» ենթակայանի կառավարման շենք, որտեղ նախարարին ներկայացվել է տեղադրված սարքավորումների միջոցով և Երևանում,և Թեհրանում մոնիթորինգ անելու հնարավորությունը։
Մինչև այս տարվա ձմեռ նախատեսվում է ավարտին հասցնել մալուխների անցկացման աշխատանքները, կատարել բարեկարգման աշխատանքներ, իսկ 2025 թվականի ընթացքում արդեն ապահովել տեխնիկական հագեցվածությամբ։
Այցի ընթացքում դիտարկվել է նաև Հայաստանից դեպի Իրան հենասյուների տեղադրման հատվածները, կատարված բետոնացման աշխատանքները, որոնք իրականացվում են ռելիեֆային բարդ պայմաններում։ Վերջին երկու ամսվա ընթացքում տեղադրվելն են մոտ 40 հենասյուն։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի ակտիվացնել համագործակցությունը՝ ենթակայանի աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու համար։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն