«Ազատություն». ՄԱԿ-ի ամբիոնից Իսրայելի վարչապետի ելույթից հետո իսրայելական կողմը հարվածել է Բեյրութին, կա առնվազն 2 զոհ, 76 վիրավոր։
Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանից ծխի մեծ ամպ է բարձրանում։ Իսրայելը հայտարարում է, թե թիրախավորել է «Հեզբոլա»-ի կենտրոնակայանը։
«Քիչ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը ճշգրիտ հարված են հասցրել «Հեզբոլա» ահաբեկչական կազմակերպության կենտրոնական շտաբին: «Հեզբոլա»-ի կենտրոնական շտաբը միտումնավոր կառուցվել է Բեյրութում գտնվող Դահիեի սրտում գտնվող բնակելի շենքերի տակ՝ որպես լիբանանցիներին կենդանի վահան օգտագործելու «Հեզբոլա»-ի ռազմավարության մաս», – հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին:
«Ազդակի» խմբագիր Շահան Գանտահարյանը Բեյրութից «Ազատությանը» հայտնեց. – «Հզոր պայթյուններ որոտացին, բարձրացավ, որ օդային հարձկում է Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող «Հեզբոլա»-ի կենտրոնատեղիին: Հսկա փլուզումներ, ցնցվեց ամբողջ քաղաքը»:
Կարդացեք նաև
Գանտահարյանի փոխանցմամբ՝ քաղաքի բնակչությանը ապաստարաններում պատսպարվելու կոչեր չեն հնչել: