Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ ժպտերես դեմքով հանդիպում ես մի պետության ղեկավարի հետ, որը ցեղասպանություն է իրականացրել. սա ազգային խայտառակություն է. Սեյրան Օհանյան

Սեպտեմբեր 27,2024 21:55

«Հարաբերություններ կարգավորելը երկրի իշխանությունների պարտականություններից մեկն է, ընդ որում՝ ե՛ւ ռազմավարական գործընկերների, ե՛ւ հարեւանների, ե՛ւ նաեւ թշնամիների, որ խաղաղության օրակարգն առաջ քաշվի: Բայց այդ հարաբերությունները պետք է արժանապատիվ լինեն: Եթե այդ հրավերը ոչ թե ստանում ես, այլ դու ես խնդրում, երբ ժպտերես դեմքով հանդիպում ես մի պետության ղեկավարի հետ, որը ե՛ւ ցեղասպանություն է իրականացրել, ե՛ւ մեկ տարի առաջ աջակցել Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանությանը, ես գտնում եմ, որ որոշակի չափով ազգային խայտառակություն է: Նսեմացման պահ է: Ես գտնում եմ, որ ոչ միայն ՀՀ վրա են ճնշումները շարունակվում, այլ մեր «հարեւանները»՝ թուրք-ադրբեջանական տանդեմը, գտել է այն ղեկավարին, որը պարտվել է ու կոնկրետ պարտադրանքներ են իրականացնում Փաշինյանի նկատմամբ՝ ՀՀ նկատմամբ առավելություններ ունենալու համար»,- այսօր Եռաբլուրում 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցի օրը լրագրողների հետ զրույցում ասաց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30