Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորս էլ մեղք ունենք, որ իշխանությունն այս չափի լկտիացել է»․ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Մելքոնյան

Սեպտեմբեր 27,2024 20:45

Aravot.am-ը Շիրակի մարզից ընտրված Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Մելքոնյանին հարցրեց՝ չի՞ տեսնում արդյոք ընդդիմության մեղքը Հայաստանում ստեղծված այս ծանր իրավիճակի համար․ արդյոք ընդդիմությունը՝ որպես զսպող օղակ իշխանությանը, իր գործառույթը կատարում է։ Մենք նաև հիշեցրեցինք, որ նույն իշխանությունները նման ընդդիմությանը համարում են «Աստծո պարգև»։

«Ես կասեմ՝ բոլորս էլ մեղք ունենք, որ այս իշխանությունն այս չափի լկտիացել է, բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք։ Շատ-շատ են ընդդիմությանը քննադատում, որ սա չենք անում, նա չենք անում։ Ես կողմնակից եմ քննադատություններին,  բայց կողմնակիցն եմ այն մարդկանց կողմից հնչող քննադատությանը, որոնք պայքարին մասնակցում են, ներդրում ունեն, կռիվ են տվել։ Իսկ այն մարդիկ, որոնք ոչ մի բան չեն անում, ուղղակի նստած տանը՝ ֆեյսբուքյան գրառումներով, ուղիղ եթեր մտնելով, փորձում են քննադատել մեզ, ես նման քննադատությունները չեմ ընդունում։

Ես կընդունեմ այն մարդկանց քննադատությունները, ովքեր մեր կողքին են եղել և՛ ցույցի, և՛ երթի,  և՛ ոստիկանության հետ բախումներին ժամանակ։
Այո, խնդիրներ շատ կան պայքարի մեթոդների ու ձևաչափերի մեջ, բայց փորձում ենք գործած սխալները շտկել ու առաջ շարժվել», -ասաց պատգամավորը։

Մեր դիտարկմանը՝ կան  կարծիքներ, թե ընդդիմության ներկայացուցիչներից շատերը դողում են իրենց ունեցվածքի վրա, վախենում են քրեական վարույթների հարուցումից, այդ պատճառով էլ չեն պայքարում իշխանությունների դեմ, երբեմն նաև լսում ենք ներկա ու նախկին չկա, բոլորը նույնն են, պատգամավորն ասաց․ «Այդ թեզը, թե որ բոլորը՝ նախկինները և ներկաները  նույնն են, վերջին շաբաթների ընթացքում շատ բուռն է քննարկվում մեր քաղաքացիների կողմից թե՛ սոցիալական ցանցերում և թե՛ շփումների ժամանակ։ Դա էլ իշխանական թեզ է։  Ընդդիմադիր գործիչները չեմ կարծում վախենում են քրեական գործերից, մեր կուսակից  ընկերներից շատերի նկատմամբ կան քրեական գործեր հարուցված, ու դրանք զսպող շապիկ չեն, որ վախենան ու չմասնակցեն պայքարին։

Սրանք իշխանական բուրգում ծնված թեզեր են, որոնցով փորձում են պառակտել հասարակությանը․ սև ու սպիտակի, ներկայի ու նախկինների շարունակությունն է։

Մենք շարունակելու ենք պայքարել՝ հասնելով վերջնակետի, իսկ դա այս իշխանությունների հեռացումն է, ազգային իշխանության ձևավորումն է, որը կփրկի Հայաստաննն այս ծանր իրավիճակից։

Պայքարի տարբեր ձևեր կան,  ժամանակ էլ շատ չունենք, այս իշխանությունները շատ արագ Հայաստանը տանում են դեպի թուրքացման, արդեն բացահայտ տեսնում ենք, մանավանդ վերջին օրերին ՄԱԿ-ում հայ-թուրքական չակերտավոր ջերմ հարաբերությունների ֆոնին։ Համոզվում ես, որ այդ մարդիկ 2018 թվականին այդ ծրագրով են իշխանությունը զավթել, որ Հայաստանը վերացնեն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30