Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի նրանք Բաքվի բանտում են, պատերազմը ավարտված չէ՝ ինչքան էլ փորձենք խաղաղության պայմանագրի թղթերով մեզ խաբել»․ Աշոտ Ղուլյան

Սեպտեմբեր 27,2024 20:35

«Այն, ինչ այսօր կապված է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, կամ նրանց՝ Բաքվի բանտերում գտնվելու հանգամանքի հետ, շատ ստորացուցիչ է։ Սա նաև հավաքական, պետական տեսանկյունից նվաստացուցիչ է։ Ցանկացած առիթ պետք է օգտագործենք մեր ձայնը բարձրացնելու համար։ Եթե նրանք գտնվում են Բաքվի բանտերում, բացի նրանից, որ սա մեր բոլորի պատվի, արժանապատվության հարցն է, սա նշանակում է, որ պատերազմը չի ավարտվել»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց ԱՀ ԱԺ նախկին նախագահ, Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը։

Նա վստահեցրեց՝ քանի ռազմագերիները Բաքվում են, պատերազմը չենք կարող համարել ավարտված՝ ինչքան էլ փորձենք մեզ խաբել խաղաղության պայմանագրի թղթերով․ «Մենք պետք է հաշվի առնենք, որ այդ մարդկանց քաղաքական որոշումներից է կախված եղել Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը։ Այսօր նրանց մեղադրել մտացածին մեղադրանքների մեջ, նշանակում է ջուր լցնել այն քարոզչական երևույթների վրա, որը փորձում է առաջ տանել Ադրբեջանը։ Պետական բոլոր հնարավոր միջոցներով պետք է հասնենք նրան, որ Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Մանուկյանը և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք ռազմագերու կարգավիճակում են և մեր մյուս գերիների վերադարձը կարողանանք ապահովել»։

Աշոտ Ղուլյանը վստահեցրեց՝ ՀՀ իշխանությունների կողմից բավարար աշխատանք չի տարվում գերիների վերադարձի հետ կապված։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30