Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական հարթակում բավարար չափով ջանքեր չեն ներդրվում պատանդների և գերիների վերադարձի ուղղությամբ․ ամենավերջին ապացույցը ՄԱԿ-ում ՀՀ վարչապետի ելույթն էր»․ Գեղամ Ստեփանյան

Սեպտեմբեր 27,2024 20:55

«Քաղաքական հարթակում բավարար չափով ջանքեր չեն ներդրվում պատանդների և գերիների վերադարձի ուղղությամբ։ Ամենավերջին ապացույցը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի՝ ՀՀ վարչապետի ելույթում և ընդհանրապես այդ ժամանակ տարբեր պետությունների հետ հանդիպումներում գերիների ու պատանդների թեմային ընդհանրապես չանդրադառնալն է»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց՝ իրավական դաշտում գործողություններ արվում են ՄԻԵԴ միջոցով կամ այլ ճանապարհով․ «2020-ից հետո համոզվել ենք, որ իրավական ճանապարհով այս խնդրի լուծմանը հասնելն ուղղակի անհնար է։ Պետք է ուժեղ քաղաքական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որը, ցավոք, չի արվում»։

Հարցին՝ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում, թե՞ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով ի վիճակի չեն այս հարցով պատշաճ կերպով զբաղվել, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց․ «Դա ամբողջությամբ հումանիտար հարց է, և աշխարհաքաղաքական իրավիճակը դրա հետ որևէ առնչություն չունի։ Ինձ համար էլ զարմանալի է, որ այդ հարցը հավուր պատշաճի չի հասցեագրվում։ Մանավանդ Ադրբեջանը տարբեր առիթներով ապացուցել է, որ քաղաքական շահարկման և սակարկման հարց է սա իր համար։ Հարցի լուծումը քաղաքական դաշտում է, և պետք է ավելի շատ ջանքեր ներդրվեն հասնելու որոշակի արդյունքների»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30