44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցի օրը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը, Կարեն Սարուխանյանը, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարները, զինվորականներ այցելել են Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել հանուն հայրենիքի հերոսացած քաջորդիների հուշակոթողին և շիրիմներին, խոնարհումի, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանների հիշատակին։
«Պատերազմից արդեն չորս տարի է անցել, ամեն օր հիշում ենք մեր հերոսների սխրանքը, մշտապես գալիս պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու, խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու անմահ հայորդիների հիշատակին։ Անչափ հուզված եմ, շատ դժվար է խոսելը։ Մեզ հիմա մնում է անդուլ աշխատել, արարել, որ իրենց զոհաբերությանն արժանի լինենք, նրանց շնորհիվ ենք ապրում, նրանք զոհաբերեցին ամենաթանկը՝ կյանքը, որ հող հայրենին պաշտպանեն։ Իմ խոնարհումը նրանց յուրաքանչյուրի, հերոսածին մայրերի և ընտանիքների առջև։ Հավերժ փառք»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
Կարդացեք նաև