Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տա Աստված, որ COP29-ին, եթե հանկարծ հայ կառավարության անդամ գնա, վերադառնա բանտարկյալներով»․ Նուբար Աֆեյան

Սեպտեմբեր 27,2024 19:44

«Կարծում եմ՝ ամենակարևորը, որ կարող ենք անել, ապահովել արդարություն բանտարկյալների համար և այդ արդարության վրա հիմնված խաղաղություն ստեղծել։ Ես չեմ կարող երևակայել, ոչ էլ աշխարհի փորձառության մեջ եղել է խաղաղություն, որ տևել է մի քանի րոպեից ավելի, երբ արդարություն չի եղել հիմքում։ Ես իրենց թելադրել եմ, որ նախ արդարությունով զբաղվեն և արդարության առաքելության վրա ստեղծված խաղաղություն ստեղծեն»,-հարցին՝ այս իրավիճակում որքանո՞վ է ճիշտ ՀՀ իշխանությունների կողմից անընդհատ խոսել խաղաղության մասին, երբ ունենք պատանդառված գերիներ, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում պատասխանեց «Ավրորա» նախաձեռնության համահեղինակդ, Moderna ընկերության համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը։

Նա չցանկացավ փակագծեր բացել, թե կառավարության անդամների հետ երբ է խոսել, երբ է հանդիպել վարչապետին։ Միայն ասաց, որ նրանք իրեն միշտ փոխանցում են, որ իրենք մշտապես բարձրացնում են ռազմագերիների հարցը։ Խոսելով իր ընկեր, ապօրինաբար կալանավորված, Բաքվի բանտում պահվող բարերար Ռուբեն Վարդանյանի մասին, Նուբար Աֆեյանն ասաց․ «Ռուբենը բարերար, մեծ հայ է։ 24 տարի իր հետ աշխատել եմ, չեմ տեսել որևէ հետք այն հեքիաթների, որ պատմում են նրա մասին։ Ինձ համար դժվար է ընդունել, որ անձը, որը հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսել է իմ հետ, ընկերակից եմ եղել, ականատես, կարող է մեկնաբանվել՝ իբրև այլ ծրագրերի պատկանող անձ։

Նա նվիրված հայ է, անհանգիստ Արցախի վիճակով գնաց Արցախ, կյանքը վտանգեց։ Հիսուսի օրինակով որ Արցախ գնաց, գիտեր, որ մի օր կարող է բանտարկվել, սիմվոլիկ ձևով խաչի կհանեն՝ իբրև նահատակ։ Ես կուզեմ, որ դա չպատահի, կհուսամ, որ բոլորս, որ աղոթքին հավատում ենք, աղոթենք, որ հրաշք լինի՝ մեր կառավարությունը, որն ինձ առօրյա պնդում է, որ իրենք պահանջում են, որ բանտարկյալներն ազատվեն, տա աստված, որ այդ գործում հաջողեն։ Տա Աստված, որ այդ հրաշքը տեսնենք շուտով, տա Աստված, որ COP29-ին, եթե հակարծ հայ կառավարության անդամ գնա, վերադառնա բանտարկյալներով»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն իրեն հարցրե՞լ է, թե ով է ուղարկել Ռուբեն Վարդանյանին, քանի որ վարչապետին այդ հարցը շատ է հետաքրքրում, Նուբար Աֆեյանն այսպես արձագանքեց․ «Ինձ համար՝ իբրև հայ կարևոր է, որ այստեղի կառավարությունը հաջողի։ Անվերջ կուզեմ իրենց օգնել ու մաղթել հաջողություն, բայց կա սահման այդ գաղափարների, որ կասկած ու թշնամանք ենք դնելու հայի համար։

Կարծում եմ՝ Ռուբենին ուղարկել է միայն ու միայն իր սերը դեպի հայրենիք։ Ես այդ սիրուն ականատես եմ եղել 24 տարվա ընթացքում, հուսանք՝ ևս 24 տարի կկարողանանք այդ սիրով առաջ գնալ։ Կարծում եմ՝ այդ խոսքերը պահի տակ են արվել այլ երկրների միջամտությամբ։ Կարող եմ հաստատել՝ այս շաբաթ էլ ՀՀ կառավարության անդամներ ինձ վստահեցրել են, որ իրենք պնդում են՝ բանտարկյալները ազատվեն։ Տա Աստված, որ իրենց գործում հաջողեն։ Եթե գերիներին կարողանան վերադարձնել, այլ հարց չի մնա։ Ես ու դուք բանակցությունների սեղանին չենք եղել։ Ես քաղաքականությունից չեմ հասկանում։ Ինձ համար կարևորությունն այն է, որ այս անձինք՝ մանավանդ Ռուբենը, չնահատակվեն և վերադառնան այս ազգի ապագան կերտելու գործով զբաղվելու։ Հուսամ, որ կառավարության նպատակը, որ այս բանտարկյալները ազատվեն, այդ գործում կհաջողեն։ Եթե հաջողեն, խաղաղությունը կարող է հաջողվել, եթե՝ ոչ, վախենամ, որ խաղաղության հետևից գնալով կձախողեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30