Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիան ցանկանում է հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով

Սեպտեմբեր 27,2024 20:00

Սեպտեմբերի 25-ին,  Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կոշտ քննադատել Ռուսաստանի նախագահին

Մինչ Միացյալ Նահանգները կընտրի իր նոր նախագահին 2024 թվականի նոյեմբերի 5-ին, Միացյալ Թագավորությունը ցանկանում է աշխարհի առաջատար գերտերությանը ներգրավել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ։ Այս կերպ, անկախ նրանից, թե ով կդառնա նախագահ, ԱՄՆ-ն ստիպված կլինի շարունակել այս քաղաքականությունը։

Իր նպատակին հասնելու համար Լոնդոնը, Ուկրաինայի պաշտպանության պատրվակով պետք է ստիպի Վաշինգտոնին համաձայնել Ռուսաստանին ուղղված հեռահար զենքի հարվածներին:

Հետաքրքիր է նշել, որ Միացյալ Թագավորության արտգործնախարար Դեյվիդ Լեմին, ով մեղադրում է նախագահ Պուտինին իմպերիալիզմի մեջ, ծնվել է Գայանայից եկած ծնողներից: Այսինքն՝ մի երկիր, որը 135 տարի (1831-1966) եղել է բրիտանական գաղութ։

 

Հայաստանը Լիբանան չէ

Այս իրավիճակը շատ նման է Իրան-Իսրայել առճակատմանը, որի գինը ներկայումս վճարում են Պաղեստինի ժողովուրդը և Լիբանանը: Մեծ տերությունները՝ Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Ռուսաստանը, Չինաստանը, չեն պատրաստվում ուղղակիորեն հարվածել միմյանց։ Նրանք պարզապես կընտրեն փոքր երրորդ երկրներ՝ իրենց տարածքներում մրցելու համար։ Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է դառնա երկրորդ Լիբանան, իսկ հայերը պաղեստինցիներ իրենց  հողի վրա։

 

Աննա Ազնաուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30