Իսպանիայի Լեոն քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Մրցումների վերջին օրը Հայաստանի հավաքականի անդամ Աշոտ Մովսիսյանը երկու բրոնզե մեդալ նվաճեց: Գերծանր քաշայինների պայքարում մեր ծանրորդը պոկում վարժությունում 158 կգ արդյունքով բավարարվեց 5-րդ տեղով: Հրում վարժությունում Մովսիսյանը ցույց տվեց 208 կգ, արժանացավ փոքր բրոնզի, իսկ երկամարտում իր անվան դիմաց գրանցելով 366 կգ՝ նվաճեց նաեւ աշխարհի առաջնության երրորդ մրցանակակրի կոչումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ