Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ է կատարվել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ու ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման հնարավորությանը

Սեպտեմբեր 27,2024 17:42

Նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը առցանց միացել է նաև ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դյուբը:

Քննարկվել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման (LEIDP) ու Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրերը, որոնց նպատակն է բարելավել ենթակառուցվածքային ծառայություններն ու կարողությունները Հայաստանի տարբեր մարզերում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել LEIDP և TRIP ծրագրերի մանրամասների, ֆինանսական բաղադրիչների, առաջնահերթ գործողությունների շրջանակի ու իրականացման հնարավոր ժամկետների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ու ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման հնարավորությանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30