Սուրեն Պետրոսյանի հրապարակումը Մայր Տաճարի վերաօծման արարողությանը Նիկոլ Փաշինյանին և իշխանական վերնախավին հրավիրելու վերաբերյալ
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր ողջ պատմության ընթացքում եղել է մեր ինքնության պահպանման առանցքային ինստիտուտը, և թերևս այսօր մենք, առավել քան երբևէ, այդ առաքելության կարիքն ունենք։
Հաշվի առնելով օրվա խորհուրդը, ինձ համար արդեն օրեր շարունակ անպատասխան մնացած հարցը շատ ավելի ցավոտ է արտահայտվում։
Կարծում եմ շատերի համար է ակնհայտ, որ մեր ինքնության և պետականության համար ավելի մեծ սպառնալիք, քան Նիկոլ Փաշինյանն ու իշխանական վերնախավն են մենք չենք ունեցել և չունենք։ Այս տրամաբանությամբ համերաշխության վերաբերյալ յուրաքանչուր թեզ կեղծ է, քանի որ հնարավոր չէ լինել համերաշխ և միասնական այն մարդկանց հետ, որոնց էությունը ինքնին սպառնալիք է մեր ինքնությանը։
Կարդացեք նաև
Ինձ, որպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ հետաքրքրում է, թե եկեղեցին ինչ սկզբունքներով և չափորոշիչներով է առաջնորդվել, հրավիրելով Նիկոլ Փաշինյանին և իշխանական վերնախավին Մայր Տաճարի վերաօծման արարողությանը։
Արդյոք հաշվի են առնվել միայն վերջիններիս էթնիկ ծագման հանգամանքը, թե այլ «արժանիքներ» ևս, և եթե կան այդպիսիք, ապա որոնք են դրանք։
Սուրեն Պետրոսյան