Սեպտեմբերի 27-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների հետ Վանաձորի զինվորական պանթեոնում մասնակցել է 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ զոհերի հիշատակին մատուցված հարգանքի տուրքի միջոցառմանը:
Պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի պաշտպանության համար անմահացած հերոսների շիրիմներին և խնկարկել նրանց հիշատակը:
Լոռու մարզպետի աշխատակազմ