Region Monitor. Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին դաշնային դատախազները մեղադրանք են ներկայացրել կաշառակերության և խարդախության համար։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ադամսը կաշառքի դիմաց ձեռնարկել է գործողություններ, որոնք, ըստ երևույթին, ձեռնտու են եղել Թուրքիայի ղեկավարներին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա վերաբերյալ հայտարարություն չհրապարակելը։