Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թուրքիայի դերակատարման մասին բոլորդ էլ երևի գիտեք, թե՞ էլի պետք է երգենք, որ Ստամբուլը պետք է արյան ծով սարքենք։ Մոռացեք»․ Անդրանիկ Քոչարյան

Սեպտեմբեր 27,2024 16:11

«Չեք խանգարում, ավելորդ հարցերի շուրջ տեղապտույտներ չեք անում, տալիս եք հարց, ստանում պատասխան, թույլ եք տալիս, որ մյուս գործընկերները, եթե ունեն հարցեր, տան հարց, ստանան պատասխան։ Ձեր հարցը ձեր սրտով չի լինելու, որովհետև ձեր սրտի թելադրանքն արդեն գիտեք, գրել, եկեք եք կամ հանձնարարություն եք ստացել։ Այդպես եմ հասկանում։ Տալիս եք հարցը, ստանում պատասխան և այդ հարցի շուրջ էլ չեք պտտվում․ իմ բնավորությունը լավ գիտեք»,- լրագրողների հետ ճեպազրույցում` մինչև հարցերին պատասխանելը, լրագրողներին այսպիսի ցուցումներ տվեց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Լրագրողների փաստմանը՝ Նյու Յորքում հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, որ ՀՀ ղեկավարն իրեն խնդրել է օգնել Ադրբեջանի հետ բանակցություններում և հարցին՝ Թուրքիան ինչո՞վ կարող է օգնել այս բանակցություններում, Անդրանիկ Քոչարյանն այսպես պատասխանեց․ «Ինչի՞՝ Թուրքիան այս տարածաշրջանում չկա՞, Ադրբեջանի ավագ ընկերը չէ՞։ Չե՞ք զգացել դա, 44-օրյա պատերազմում էլ չեք զգացե՞լ։ Թուրքիայի դերակատարման մասին բոլորդ էլ երևի գիտեք, թե՞ էլի պետք է երգենք, որ Ստամբուլը պետք է արյան ծով սարքենք։ Մոռացեք։ Պետք է գնալ դեպի խաղաղություն։ Տարածաշրջանում բոլոր տերությունները, նաև գերտերությունները պետք է միտված լինեն խաղաղության հասնելուն։ Թուրքիան էլ անելիք ունի։

Եղել է մի ժամանակ գերիների հետ կապված, երբ ես անձամբ նկատեցի, որ Էրդողանը գնաց հայկական եկեղեցի, և իր մտերիմի հոգեհանգստին էր մասնակցում, անմիջապես Արման Բաբաջանյանին առաջարկեցի ուղեկցել ինձ, գնացինք Վեհափառի մոտ ու խնդրեցի, առաջարկեցի, որ Ստամբուլում մեր պատրիարքին առաջարկի, որ գերիների հարցում ունենանք Թուրքիայի ղեկավար կազմի աջակցությունը։ Դա տեղի ունեցավ, և Թուրքիայի նախագահի աշխատակազմի օգնականը, գիտեմ, որ գնացել է ու ճշտել է, թե ոնց ենք դա անելու։ Չգիտեմ՝ ինչ արդյունք է տվել, բայց մենք արդյունք տեսել ենք։ Արդյոք դա՞ նպաստեց․․․կարծում եմ՝ պետք է բոլոր միջոցները կիրառել»։

Փաստմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ եթե անհրաժեշտություն լինի Սահմանադրություն փոխել ու հասնել խաղաղության համաձայնագրի, նաև դա կարվի և հարցին՝ այսինքն՝ սրանով ուզում է ասել, որ Ադրբեջանի՝ հերթական պահա՞նջն է կատարվում, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ոչ։ Չգիտե՞ք, որ խաղաղության հասնելու համար պետք է ամեն ինչ էլ անել, բայց Սահմանադրության փոփոխությունը պահանջով չէ։ Սահմանադրության փոփոխություն իրականացնողը ՀՀ ժողովուրդն է»։

Լրագրողները հիշեցրին՝ այսօր 44-օրյա պատերազմի սկսման 4-րդ տարելիցն է և հարցրին՝ իր համար պա՞րզ է այն շրջանակը, որը մեղավորություն ունի պատերազմի մեջ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ այո։ Բայց չցանկացավ փակագծեր բացել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30