Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գրիգոր Մինասյանն իրավունք չունի պատգամավորի արած հայտարարությանը որակավորում տալ․ թող գնա, Սահմանադրություն կարդա»․ Անդրանիկ Քոչարյան

Սեպտեմբեր 27,2024 15:54

«Ես կուզեի, որ Գրիգոր Մինասյանը Սահմանադրություն կարդա։ Արդարադատության նախարարը, փաստորեն, Սահմանադրություն չի կարդացել և չգիտի, որ պատգամավորները խժդժություններով չեն զբաղված, նրանք Սահմանադրությամբ վերապահված իրենց լիազորություններն են իրականացնում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հայտարարություններին։

Հիշեցնենք՝ ՀՀ Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականի առիթով նախարարը գրել էր․ «Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի»։

Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց՝ մեր ժողովուրդը դժգոհ է երկրում արդարադատության բարեփոխումների ընթացքից կամ բովանդակությունից և կադրային քաղաքականությունից․ «Պարոն Մինասյանը շատ անթույլատրելի, վտանգավոր հայտարարություն է արել։ Արդարադատության նախարարն ԱԺ պատգամավորին մեղադրում է խարդավանքների մեջ։ Կներեք, դա սահմանադրական կարգի հետ կապված մի բանավոր տեքստ է։ Եթե պարոն Մինասյանը մնալու է նախարար, պետք է գա այստեղ, բացատրություն տա՝ ո՞վ է խարդավանքով զբաղվող պատգամավորը։ Լավ կլինի, որ պարոն Մինասյանը նորից ընթերցի Սահմանադրությունը։ Փոխնախարարի հրաժարականը, չեմ ասում՝ քրեակատարողականի ղեկավարի հետ կապված, կարող է էլի հրաժարականներ լինեն․ դա արդեն ԱԺ քննելիք հարցը չէ։ Գրիգոր Մինասյանն իրավունք չունի պատգամավորի արած հայտարարությանը որակավորում տալ՝ օրինակ` խարդավանք։ Թող գնա, Սահմանադրություն կարդա»։

Հարցին՝ Կարեն Անդրեասյանի հարցն էլ է քննարկվո՞ւմ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Կարեն Անդրեասյանն ինքն է քննարկում այդ թեման։ Չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ, բայց իրենք ոնց որ թե իրար հետ շատ մտերիմ են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30