Ermenihaber. Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնում է Ադրբեջանի առաջին տեղական արտադրության լազերային զենքի ստեղծման մասին:
Բաքվում կազմակերպված «Ադրբեջանի ռազմարդյունաբերական միջազգային 5-րդ ցուցահանդես-վաճառքում» (ADEX 2024) Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կից «Azersilah Holding»-ի կողմից ստեղծված «Fireforce»-ը կշռում է 900 կգ և կարող է խոցել թիրախը մինչև 1 կմ հեռավորւթյան վրա:
Գործակալության թղթակցի հետ զրույցում զենքի նախագծող Վալեֆ Աիֆզադեն նշել է, որ զենքի ստեղծումը տևել է 2 ամիս, և այժմ այն տեղադրվում է զրահապատ մեքենաների վրա:
«Այժմ 1կմ հարվածային հեռավորություն ունի, սակայն նախատեսում ենք դա հասցնել 10 կմ-ի»,- հավելել է նա և պնդել, որ զենքի արտադրության համար անհրաժեշտ բոլոր դետալները տեղական են:
Կարդացեք նաև
Նշենք, որ լազերային զենքին ծանոթացել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ով ADEX 2024-ին մասնակցելու նպատակով գտնվում էր Բաքվում։