Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգնել եմ կեղծ ցույց տալուց, որ ամեն ինչ լավ է, իմ ցավը միայն ես եմ զգում. 44-օրյա պատերազմի զոհված հերոսի մայր

Սեպտեմբեր 27,2024 14:44

44-օրյա պատերազմում զոհված Գոռ Մելքոնյանի մայրն այսօր վաղ առավոտից Եռաբլուր էր գնացել: Միայնակ նստած որդու շիրմաքարի մոտ` սգում էր ոչ միայն որդու անդառնալի կորուստը, այլ Եռաբլուրում հանգչող բոլոր հերոսների կորուստը:

«Չգիտեմ՝ ինչ եմ անելու, էլ չեմ դիմանում: Ուզում եմ, որ հետ գա, ուրիշ ոչ մի բան չեմ ուզում: Ես զգում եմ, որ ինքը կա, ուղղակի էս Եռաբլուրում բոլորը իմն են, բոլորի համար եմ տանջվում. այստեղ իմ զինվորն է, բայց ոչ իմ Գոռը»,-լրագրողների հետ զրույցում ասաց զոհված հերոսի մայրը:

Նրա պատմելով՝ Գոռը 1,5 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44 օրյա պատերազմը: Որդին սեպտեմբերի 26-ի գիշերն է վերջին անգամ զանգել, պատերազմը դեռ չսկսած` Գոռը մայրիկին զգուշացրել է, որ հնարավոր է` 4 ամիս չզանգի, չանհանգստանա. «Ասացի՝ ո՞նց Գոռ, 4 ամիս չզանգես, ասաց՝ հա էդպես է, էդպես է պետք: Սեպտեմբերի 27-ի առավոտյան արդեն իմացանք, որ պատերազմ է, ինքն էլ անհասանելի էր: Ինքը երեւի գիտեր, բայց ինձ ոչինչ չի ասել… Ինքը էդ տեսակն էր, չխոսող, գաղտնիք պահող: Գտանք 2021 թվականի հունիսի 9-ին: Շատ անհասկանալի վիճակում գտա, բայց չեմ հավատում, որ ինքն է, ես սպասում եմ իրեն ու երեւի կսպասեմ չգիտեմ մինչեւ… Սպասում եմ, որ մի օր դուռը կբացի, տուն կմտնի: Ուրիշ ոչ մի բան չեմ ուզում: Հոգնել եմ կեղծ ցույց տալուց, որ ամեն ինչ լավ է, իմ ցավը միայն ես եմ զգում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30