Սեպտեմբերի 26-ին «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը Մոսկվայում բանակցություններ է վարել ՀՀ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի հետ. տեղեկանում ենք «Ռոսսելխոզնադզոր»-ի կայքից։ Կողմերը քննարկել են երկրներում բուսաբուծական և անասնաբուծական մթերքների նկատմամբ առկա վերահսկողության և հետագծելիության համակարգերը։
Սերգեյ Դանկվերտը ևս մեկ անգամ ընդգծել է արտահանվող ապրանքների նկատմամբ վերահսկողության համակարգի մոտեցումների համարժեքության կարևորությունը։
«Ռոսսելխոզնադզոր»-ը բաց է ՀՀ իրավասու գերատեսչության հետ երկխոսության համար, ինչպես նաև պատրաստ է ընդլայնել ապրանքների մատակարարների ցանկը։
Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանից ներկրվող բնական մթերքներով՝ դրանց որակի, անվտանգության և ներմուծման վերաբերյալ ՌԴ պահանջների կատարման պայմանով։