Այսօր Եռաբլուրում 44 օրյա պատերազմի 4-րդ տարելիցի օրը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մոտեցել էր Եռաբլուրում գտնվող Արցախի նախկին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ինչ էր ասում Ալեն Սիմոնյանը:
«Իրենք գիտեն՝ ծանր հիվանդություն ունեմ, իմ առողջության մասին են հարցրել»,- պատմեց Թովմասյանը:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե իշխանությունները չեն ընդունում Արցախը, Արցախի խորհրդարանւ, իրենց հետ ոնց էիք շփվում, ի պատասխան՝ ասաց. «Արցախն ինձ համար կլինի այնքան ժամանակ, ինչքան շնչում եմ…ծանր եմ խոսում, չե՞ք տեսնում…Արցախի թեման պետք է տաք պահենք, բոլոր պատգամավորներին խորհուրդ եմ տալիս, որ հիմա Արցախի Ազգային ժողովում չկա հինգ խմբակցություն, բոլորդ մի խմբակցություն եք՝ Արցախի ժողովրդի խմբակցությունն է»:
Հարցին, թե ՀՀ իշխանություններին ասա՞ց այդ մասին, ի պատասխան Թովմասյանն ասաց՝ կապ չկա:
«Հայկական ժամանակը» մի մանրամասն է փոխանցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի մասին. «Նրանց տեսնելով՝ ԼՂ նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը սկսել է վիրավորել և սադրել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասել է. «Էդ զբիլի վրայի կատվին տարեք»:
Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ցույց տվեց իր տեսակը. Մետաքսե Հակոբյանն ասել է Եռաբլուրի միջադեպի մասին: «Ես արտառոց որևէ բան չեմ արել իրեն, ես միայն արձանագրել եմ փաստը` խիստ գրագետ հայերենով։ Ասել եմ` մարդասպաններ, ցեղասպաններ։ Կարծում եմ` դա նորմալ ձևակերպումն է իրենց արածի առ այսօր»,– @ArmeniaSputnik–ին ասել է Հակոբյանը։
Իրեն վիրավորելու համար Հակոբյանը դատարան չի դիմի։ Նա պատրաստվում է օրինական ձևով հեռացնել Սիմոնյանին ու մյուսներին իշխանությունից։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ