Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՐԻԿՍ-ը Հայաստանի համար քաղաքական եւ անվտանգային նոր հնարավորություն է»․ Գրիգոր Բալասանյան

Սեպտեմբեր 27,2024 13:20

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության տասը տարիների հեռավորությունից կարելի է փաստել, որ Հայաստանի արտահանման ծավալները շեշտակիորեն աճել են եւ դա շնորհիվ այդ ինտեգրացիոն հնարավորության․ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում այսօր կարծիք հայտնեց ԵՊՀ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի փորձագետ, դոցենտ Գրիգոր Բալասանյանը՝ հավելելով, որ ցանկացած փոքր պետության համար մեծ ինտեգրացիոն միավորումներին անդամակցելը միայն ու միայն հնարավորություն է, որոնցից պետք է կարողանալ օգտվել։ Նրա գնահատմամբ, հաջող քաղաքականություն իրականացնելու պարագայում, այդ հնարավորությունները Հայաստանի համար բազմապատկվելու են։

«Այսօր նոր ինտեգրացիոն համագործակցության մասին են սկսում խոսել, որը կոչվում է՝ Եվրասիական մեծ համագործակցություն․ այն բազմաշերտ ինտեգրացիոն միավոր է, որին անդամակցելու են մի շարք արդեն գոյություն ունեցող ինտեգրացիոն միավորներ, որի մեջ լինելու է նաեւ ԵԱՏՄ-ն։ Հիմա, Հայաստանի համար նոր հնարավորություն է բացվում՝ ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությունը ընդլայնելու տեսանկյունից»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ առաջիկայում, Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին մասնակցելու է ՀՀ կառավարության ղեկավարը։ Գրիգոր Բալասանյանը վստահ է՝ ԲՐԻԿՍ-ին ՀՀ անդամակցությունը բխում է մեր պետության շահերից։

«ԲՐԻԿՍ-ը Հայաստանի համար քաղաքական եւ անվտանգային նոր հնարավորություն է»,- կարծում է Գրիգոր Բալասանյանը, քանի որ ցանկացած տնտեսական ինտեգրացիա բերում է անվտանգային հնարավորություններ մասնակիցների համար, ինչի ապացույցն է Շանհայի տնտեսական համագործակցությունը։ Նա հավելեց, որ այս միավորմանն անդամակցությունը նաեւ քաղաքակրթական խնդիր է Հայաստանի համար․ քաղաքակրթական այդ տարածքում, իր համոզմամբ, հայերը կարող են ինքնության պահպանման հարց լուծել։

ԵՊՀ ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոցենտ Արամ Սաֆարյանի գնահատմամբ, էլ անցած տասը տարիները ցույց տվեցին, որ ԵԱՏՄ-ն ճիշտ ու հաջող հարթակ է Հայաստանի համար՝ մեր երկրի տնտեսական շահերն առաջ մղելու եւ զարգացումն ապահովելու համար։ Իսկ ԲՐԻԿՍ-ին անդամակցության-չանդամակցության բանավեճում, Արամ Սաֆարյանի, ոչ թե քաղաքական գործիչների ձայնը պետք է լսվի, այլ գիտնականների եւ կարող փորձագետների խոսքը․ «Պետությանը կայուն գիտափորձնական հիմք է պետք՝ իր հատկապես արտաքին քաղաքականությունն առաջ մղելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30