Երևանում լույս է տեսել «Հայաստանը ԵԱՏՄ-ում և Մեծ եվրասիական գործընկերությունը» գիրքը: Այն հրատարակել են Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը և Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը (Մոսկվա): Գիրքը լույս է տեսել սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի և 2024-ի Եվրասիական տնտեսական ֆորումի նախօրեին, որը նվիրված է նաև ԵԱՏՄ 10-ամյակին։
«Հայաստանյան և ռուսաստանյան ճանաչված գիտնականների և փորձագետների հոդվածների այս ժողովածուն հետազոտում է եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացում Հայաստանի մասնակցության, Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների տնտեսության վրա Մեծ Եվրասիայում ընթացող ինտեգրացիոն գործընթացների ազդեցության հարցերը, ինչպես նաև Մեծ եվրասիական գործընկերության տեսլականը և նրանում Հարավային Կովկասի տարածաշրջանի ներգրավման հեռանկարները»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում գիրքը ներկայացրեց ԵՊՀ ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոցենտ Արամ Սաֆարյանը՝ հավելելով, որ ԵԱՏՄ հինգ երկրների վարչապետների երևանյան հանդիպման նախօրեին լույս տեսած այս հրատարակությունը գալիս է վկայելու այն մասին, որ Հայաստանի մասնագետների շրջանում էական հետաքրքրություն կա մեր մեծ տարածաշրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ