2024 թվականի հոկտեմբերի 20-ին Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին ինքնառաջադրված երկու թեկնածուներից Թեմուր Թոռունի Քյալաշյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 15 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Ֆերիկ համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել է մեկ թեկնածու՝ Ռուստամ Քյամիլի Հասանյանը։ Վերջինս անկուսակցական է, ինքնառաջադրվել էր։ Համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվն 262 է։
ԿԸՀ-ն սեպտեմբերի 20-ի նիստում սահմանել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև։ Ֆերիկ համայնքի ընտրությունների համար կազմավորվել է մեկ տեղամաս, «ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխումը կատարվել է հետևյալ համամասնությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ մեկ նախագահ, «Հայաստան» դաշինք՝ մեկ քարտուղար։ Տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմավորվել է, սեպտեմբերի 28-ին, ժամը 12։00-ին կկայանա հանձնաժողովի առաջին նիստը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողով