Սեպտեմբերի 26-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ Եվրոպայի, Եվրասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ էներգետիկայի քարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Վոլցի հետ։
Զրույցի ընթացքում դեսպան Մակունցը և Ջոշուա Վոլցը անդրադարձան Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև էներգետիկ ոլորտում առկա համագործակցությանը՝ քննարկելով համագործակցության հետագա ընդլայնման և խորացման հնարավորությունները։
Հանդիպմանն ընդգծվեց էներգետիկ ոլորտում կապերի ամրապնդման կարևորությունը՝ արտացոլելով երկու երկրների հանձնառությունը՝ առաջ մղելու առկա գործընկերությունը։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն